Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

«Չինական» խորհուրդ հայտնի հեռուստահաղորդավարուհուց

«Չինական» խորհուրդ հայտնի հեռուստահաղորդավարուհուց

Ճիշտ արթնանալն արվեստ է, որ օգնում է առողջ լինել ու թարմ մշտապես: Այս համոզմունքին է 50-ամյա հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևան: «Մի չինացի բժիշկ շատ վաղուց սովորեցրել է ինձ, թե ինչպես է պետք արթնանալ: Այդ օրվանից ես ամեն առավոտ դեռ անկողնում 7-10 անգամ թեթև հարվածում եմ գլխիս, այնուհետև տրորում եմ ականջներս ժամացույցի սլաքի ուղղությամբ և հակառակ դրան, իսկ վերջում մոտ 100 անգամ գլխի պտույտներ եմ կատարում: Այս ամենը խլում է ինձնից մոտ 3-4 րոպե, բայց տալիս է թարմության աննկարագրելի զգացողություն: Արթնանալուց հետո չի կարելի թռչել մահճակալից ցած. քնած վիճակից հետո անցումը ակտիվ կյանքին չպետք է ընդգծված լինի, այլ աստիճանական: Ավելի լավ է ձգվել ու հանգիստ իջնել մահճակալից: Զարթուցիչի ձայնն էլ ցանկալի է, որ լինի հաճելի, ցածր, երկար ու գրավիչ: Ճիշտ է' վերջերս Անգլիայում հայտնաբերել են իդեալական զարթուցիչ. այն որևէ ձայն չի հանում, այլ ստեղծում է արևագալի էֆֆեկտ: Նման զարթուցիչն անշուշտ ապահովում է օրվա անխռով սկիզբ», - ասում է Եկատերինա Անդրեևան:

Սկզբնաղբյուր. LADYNEWS.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ